Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422677 դեպք, որոնցից 410324-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2053 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 2385 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 15 նոր դեպք, ապաքինվել են ևս 14-ը։ Մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8620 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 2998412 թեստավորում։