fbpx
Առողջապահություն

152 նոր դեպք, 152 ապաքինված ու 7 մահ․ քովիդը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 343997 դեպք, որոնցից 329281 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5301 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ երեկ Հայաստանում կատարվել է 6756 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 152 նոր դեպք։ մեկ օրում ապաքինվել են ևս 153 հիվանդներ, գրանցվել է 7 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7921 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1489 է: Մինչ այս կատարվել է 2509795 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ