«Զալցբուրգի» 19-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը այս անգամ էլ հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։
Ամեն ինչ այնքան լուրջ է, որ թուրինյան ակումբի ներկայացուցիչներն ու ֆուտբոլիստի գործակալը արդեն սկսել են բանակցությունները։ «Յուվեն» պատրաստ է 3 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ առաջարկել Հոլանդին։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Ըստ գործող պայմանագրի՝ ֆուտբոլիստի տրանսֆերը հնարավոր է ձեռք բերել 20 միլիոն եվրոյով։