fbpx
Տնտեսություն

2018 թվականին պետական բյուջեում եկամուտների մասը կազմել է 1 տրիլիոն 342 միլիարդ դրամ

Հունիսի 5-ին Ազգային ժողովում բյուջեի կատարման մասին քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեում եկամուտների մասը կազմել է 1 տրիլիոն 342 միլիարդ դրամ, ինչը ծրագրի 98,3 տոկոսն է։

Փաստացի ծախսերը 2018-ին կազմել են 1 տրիլիոն 447 միլիարդ դրամ, ինչի արդյունքում ճշտված ծրագրային ցուցանիշը կատարվել է 94,7 տոկոսով։ Ըստ նախարարի, պակասուրդը ունեցել է համեմատաբար կատարման ցածր աստիճան՝ 65,1 տոկոս։ 2018 թվականին բյուջեի պակասուրդը կազմել է 105 միլիարդ դրամ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ