Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսի 341058 դեպք, որոնցից 322406 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9477 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 6006 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 240 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 522 հիվանդներ, արձանագրվել է 27 մահ։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7718 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1457 է: Մինչ այս կատարվել է 2411285 թեստավորում: