ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերն այսօր ընդունվեցին ԱԺ-ում։
Դրանով նախատեսվում է կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 միլիարդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:
Նախագիծն ընդունվեց 101 կողմ, 17 դեմ ձայներով։


