fbpx
Առողջապահություն

264 նոր դեպք, 199 ապաքինված ու 4 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 229 867 դեպք, որոնցից 219 701-ն` առողջացած, 4608-ը` մահվան ելքով:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5900 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 264 նոր դեպք: Ունենք 199 առողջացած և 4 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1121 է:

Նշվում է նաև, որ COVID-19-ով այս պահին փաստացի բուժում է ստանում 4437 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 334 007 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ