fbpx
Գիտություն

265 000 գալակտիկա՝ մեկ պատկերում. ՆԱՍԱ-ն լուսանկար է հրապարակել

ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում տեղադրվել է տիեզերքի ամենամեծ և հավաքական պատկերը, որը ստացվել է միևնույն պատկերի մեջ ամբողջացնելով 16 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ստացված լուսանկարները: Լուսանկարներն արվել են Hubble աստղադիտակի միջոցով: Ընդհանուր պատկեր ստանալու համար ՆԱՍԱ-ի մասնագետները 7500 առանձին լուսանկարներ են միացրել:

Ընդհանուր պատկերում 265 000 գալակտիկա կա, որոնց տարիքը 500 միլիոնից 13,3 միլիարդ տարի է: Մասնագետները պնդում են, որ այս պատկերն առավել ճշգրիտն է, այն ցույց է տալիս գալակտիկաների էվոլյուցիան և զարգացումը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ