Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 249 146 դեպք, որոնցից 233 105-ն` առողջացած, 5018-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 4178 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 296 նոր դեպք: Ունենք 577 առողջացած, 16 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրը գրանցվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1175 է:
ԱՆ-ից հայտնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 9848 պացիենտ: Մինչ այս կատարվել է 1 616 849 թեստավորում: