fbpx
Աշխարհ

2-րդ աշխարհամարտը սկսել են Հիտլերն ու Ստալինը համատեղ հարձակվելով Լեհաստանի վրա. Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է.

«Արխիվային բացառիկ կադրեր, որոնք ժամանակին ցնցեցին ողջ համացանցը. սա 1939 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած սովետա-գերմանական համատեղ ռազմական շքերթն է՝ Սովետական Միության և նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի Բրեստ քաղաքում։

Ընդհանրապես՝ ԽՍՀՄ ողջ պատմությունը մինչ այսօր Ռուսաստանում ամբողջությամբ խեղաթյուված է ներկայացնում և երբեք, օրինակ, չի ասվում, որ 2-րդ աշխարհամարտը սկսել են Հիտլերն ու Ստալինը 1939-ի սեպտեմբերին՝ համատեղ հարձակվելով Լեհաստանի վրա և մասնատելով այդ երկիրը: Օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին Վարշավայում ողջ քաղաքակիրթ աշխարհը նշելու է այդ հրեշավոր պատերազմի սանձազերծման 80-ամյա տարելիցը»:

https://www.facebook.com/rubenshukhyan/posts/2389101511204367

https://www.youtube.com/watch?v=S6gg1z5DovI&feature=youtu.be&fbclid=IwAR2zoQ-XJFQ0vAXEJMWDDsLpxN5zzynhIMg0HO4JNFQUPpSiax2rmP2hWPo

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ