Անցած տարի Սևանա լճի ափամերձ տարածքներից ավելի քան 375 հազար կգ թափոն է հավաքվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրապարակող՝

Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Ադրբեջանցուն և անցավ քառորդ եզրափակիչ. Բռնցքամարտի ԱԱ

Ամենադիտվածներ

2021 թվականին «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների մաքրում կոշտ կենցաղային թափոններից: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Ընդհանուր առմամբ հավաքվել է 375 043 կգ թափոն և 1107 կգ վերամշակման ենթակա թափոն, որից 869 կգ պլաստիկ և 238 կգ ապակե թափոնը տեղափոխվել է վերամշակման կայաններ:

Աշխատանքները ներառել են մարզի 25 բնակավայր:

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ կարճաժամկետ աշխատանքով է ապահովվել 1012 բնակիչ, որոնք գետերի ափամերձ հատվածներում իրականացրել են տնկման և մաքրման աշխատանքներ: Ծրագիրը նպաստում է գետերի և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը: Շատ կարևոր է բոլոր ջանքերն ուղղել ծրագրի արդյունքների պահպանմանը:

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը, պատվիրակված Գերմանիայի կառավարության կողմից, նպաստում է «Կանաչ Վերականգնմանը» և իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ԷԿՈսերվ ծրագրի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/mnparmenia/videos/696930641422055/

Ամենաթարմ