fbpx
Աշխարհ

Ղազախստանում կրակոցների ժամանակ 4-ամյա աղջնակ է զոհվել

Ղազախստանում շարունակում է իրավիճակը մնալ լարված։ Հատկապես լարված է երկրի խոշորագույն քաղաք Ալմաթիում։ Վերջինիս փողոցներում հրաձգությունը դարձել է առօրյա երևույթ։

Հրաձգության հետևանքով ողբերգական դեպք է գրանցվել հունվարի 7-ին․ կրակահերթերից մեկի ժամանակ մահացել է 4-ամյա աղջնակ, որը եղել է մեքենայի մեջ։

Այս մասին հայտնել է երեխաների իրավունքների պաշտպան Արուժան Սաինը։

Ինչպես հայտնում է Vesti-ն, կրակոցների հետևանքով վնասվել է այդ նույն աղջկա քույրը, ով այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Նշենք, որ Ալմաթիում բախումների հետևանքով հրազենային կրակոցից զոհվել է նաև 11-ամյա երեխա։ Մի դեռահաս էլ հրազենային ծանր վնասվածք է ստացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ