fbpx
Հասարակություն

Այս պահին հաստատված 49 զոհ ունենք. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ 4 ուղղություններով, հետագայում ևս 2-+3 ուղղություն է ավելացել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե դրանք եղել են պատասխան Հայաստանի կողմից սադրանքների, բայց պետք է արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակախպես կեղծ է, սուտ է, չի համապատասխանում իրականությանը:

Այս պահին ՊՆ-ի կողմից հաստատաված 49 զոհ ունենք, բայց պիտի նաըարձանագրեմ, որ այդ թիվը ցավոք, վերջնական չէ: Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի, նոր հրապարակվի: Այս է պատճառը, որ նաև  նախկին ցավալի փորձը հաշվի առնելով, մինչև վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի զոհված լինելու վերաբերյալ որևէ տվյալ չի հրապարակվում: Մեր զինվորները կռվել են անձնվիրաբար, հերոսաբար: Պետք է ընդգծեմ, որ մրդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունը, ինքնիշխանությունը: Քանի դեռ կան նման մարդիկ, որոնք վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել, ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում , որ ՀՀ-ն ունի և կունենա ինքնիշխանություն, հայկական պետականությունը կլինի հարատև, և ՀՀ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ