Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 254 436 դեպք, որոնցից 236 968-ն` առողջացած, 5161-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 4537 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 494 նոր դեպք: Ունենք 390 առողջացած, 18 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրը գրանցվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1193 է:
ԱՆ-ից տեղեկացնում են նաև, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 11 114 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 660 016 թեստավորում:


