Հայաստանի Հանրապետությունում մարտի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 421341 դեպք, որոնցից 406193 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4984 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 3422 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 115 նոր դեպք, ապաքինվել են 505-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 8 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8536 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2916349 թեստավորում։