5 մանկատների աշխատողների աշխատավարձեր կբարձրանան․ Բաթոյան

ՀՀ կառավարության նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է մանկատների աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին։

Նախարարը նշել է, որ լուծարված «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն 358 հազար դրամից 36 միլիոն 685 հազարը վերաբաշխվել է մնացած ՊՈԱԿ-ներին․ նպատակը աշխատավարձերի բարձրացումն է։

Նա նշել է, որ աշխատավարձերի բարձրացումն արվում է ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով։

«Մայիսի 1-ից բարձրացնում ենք թվով 5 մանկատների աշխատողների աշխատավարձը», – ասաց Բաթոյանը։

Նա հավելել է, որ բարձրացումը վերաբերելու է շուրջ 230 մարդու, որոնց միջին աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսով։

Ամենաթարմ