Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 339020 դեպք, որոնցից 317765 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 198 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 7279 թեստավորում, որի արդյունքում արձանագրվել է քովիդի 502 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել է ևս 590 ապաքինված, գրանցվել է 43 մահ։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1447 է: Մինչ այս կատարվել է 2 373 959 թեստավորում:


