Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 236 742 դեպք, որոնցից 223 736-ն` առողջացած, 4732-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 7864 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 508 նոր դեպք: Ունենք 293 առողջացած, 5 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1143 է:
Նշվում է նաև, որ այս պահին կորոնավիրուսով փաստացի բուժում է ստանում 7131 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 469 328 թեստավորում: