Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 334878 դեպք, որոնցից 308922 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17195 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, երեկ կատարվել է 7366 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 531 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 1438 հիվանդներ, գրանցվել է 48 մահվան դեպք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7356 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է: Մինչ այս կատարվել է 2 318 552 թեստավորում: