537 նոր դեպք, 1410 ապաքինված ու 17 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Դեկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154602 դեպք, որոնցից 134586-ն` առողջացած, 2673-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 2459 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: Ունենք 1410 առողջացած և 17 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 658 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 570214 թեստավորում:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2835636750010769?__cft__%5B0%5D=AZVXNpxD38SvpO3WfyTUSDEpgIa-rEgr78w07gIZm_QDWgb6jG1cNAt5iDKCi_-R1_j7PZQemloMVeA7FPv-7TyTGHjs22MtG51NffHLoddTWSWIhTSCK5kKmy3BR1TDIAATmVI3SrhPag46mjPaY68I&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ