fbpx
Առողջապահություն

537 նոր դեպք, 226 ապաքինված ու 6 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի ընդհանուր 238 422 դեպք, որոնցից 224 719-ն` առողջացած, 4768-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 6559 թեստավորում, որից հայտնաբերվել է քովիդի 537 նոր դեպք: Ունենք 226 առողջացած, 6 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրը գրանցվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1148 է:

ԱՆ-ից հայտնում են նաև, որ այս պահին կորոնավիրուսով փաստացի բուժում է ստանում 7787 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 495 669 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ