fbpx
Առողջապահություն

595 նոր դեպք, 488 ապաքինված ու 16 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 981 դեպք, որոնցից 228 214-ն` առողջացած, 4892-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 6138 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 595 նոր դեպք: Ունենք 488 առողջացած, 16 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրը գրանցվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1162 է:

ԱՆ-ից հայտնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով 9713 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 560 430 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ