fbpx
Հասարակություն

Վիրահայերը 6 հազար դիմակ են ուղարկելու Հայաստան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Արսեն Խառատյանը Facebook-ի իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ 6000 դիմակ վիրահայերի կողմից տրամադրվելու են Հայաստանի առավել կարիքավոր խմբերին։

««Մեկ դիմակ` մեկ կյանք» նախաձեռնության կողմից վերջին 10 օրվա ընթացքում հավաքված գումարով այսօր 6000 դիմակ է գնվել Թբիլիսիում մեր գործընկերների կողմից, որոնք վաղը` հունիսի 18-ին Երևանում կլինեն և կտրամադրվեն առավել կարիքավոր խմբերին:

Խորին շնորհակալություն նախաձեռնության կազմակերպիչներին և դրամահավաքին մասնակցած յուրաքանչյուրին: Անուրանալի է ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը անկախ դրամի չափից (1-ից մինչև 500 լարի):

Վստահ եղեք, ձեր ուղարկած դիմակները ծառայելու են ըստ նպատակի»:

https://www.facebook.com/arsen.kharatyan/posts/3308430349251828?__cft__[0]=AZVq-8qMB8He55PB9Uu3PD_RqaCUQsiGzZ4HsI4J22rvxHziSvS3Kz8u5m1riGAT10xl98zVSzP-Cpk4jy4VH9hO65Io8my0RCsuqNc4N7Ap6fifqVx0Zotkbnjik1dOmC4&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ