Հասարակություն

75 տարի առաջ ազատագրվեց ամենասարսափելի համակենտրոնացման ճամբար Օսվենցիմը

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Նկարում պատկերված են հրեա երեխաները, ովքեր փրկվել էին Օսվենցիմից: Նրանք փախստականների նավով ուղևորվելու ժամանակ ցուցադրում են դեռևս ճամբարում իրենց ձեռքերի վրա դաջված կալանավորների համար նախատեսված համարները:

75 տարի առաջ` 1945թ. հունվարի 27-ին, ազատագրվեց նացիստական ամենասարսափելի համակենտրոնացման ճամբար Օսվենցիմը:

Համաձայն 2005թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, հունվարի 27-ը ճիշտ այն օրը, երբ նացիստները նահանջեցին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարից, որոշվեց հռչակել Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Հոլոքոստը 20-րդ դարի ամենասարսափելի վճռագործություններից էր: Նացիստների կողմից այսպես կոչված «Հրեական հարցի» լուծման համատեքստում, Կենտրոնական Եվրոպայում, գլխավորապես Լեհաստանում հսկայական թվով համակենտրոնացման ճամբարներ բացվեցին:

Դրանցից ամենահայտնիները Օսվենցիմը, Սոբիբորը, Բելժեցը, Մայդանեկը և Տրեբլինկան էին: Հոլոքոստի ընթացքում սպանվեց տարբեր տվյալներով ավելի քան 6 միլիոն հրեա, որից մոտ 1.5 միլիոնը սպանվեց Օսվենցիմի մահվան համակենտրոնացման ճամբարի գազախցիկներում:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2778103398905583

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ