838 նոր դեպք, 1052 ապաքինված ու 18 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հրապարակող՝

Համավարակը չի նահանջել․ ԱՆ-ն կոչով է հանդես եկել

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 155440 դեպք, որոնցից 135638-ն` առողջացած, 2691-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` երեկ կատարվել է 2953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 838 նոր դեպք: Ունենք 1052 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 660 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 573167 թեստավորում:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2836348199939624?__cft__%5B0%5D=AZXtcZK9tgjIiEhxzNR_z9C-fyWuSb2cNI5IA2SxQ_0yJDh4exWwcdjlL4KpaDnV44Zv5oqXLYBKfbSES9an-Dls_gkesVurWobOQvCygWFnNje2785jLGJ8UpyfP3g3f0idNKhi9AbolyQ4TTqDlc3Q&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ