«Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի էջից շնորհավորում են ՀՀ քաղաքավիացիայի օրվա կապակցությամբ:
«86 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 30-ին, իրականացվեց առաջին՝ Թբիլիսի-Երևան չվերթը, որն էլ դարձավ Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի ստեղծման պատմության սկիզբը: Առաջին ղեկավարը եղել է Գեղամ Ղարիբջանյանը։
Այդ օրվանից անցել են տարիներ, քաղավիացիան ունեցել է բազմաթիվ ղեկավարներ, բայց բոլորի նպատակը եղել է մեկը՝ զարգացնել հայկական ավիացիան:
Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրը: Մեր ցանկությունը ևս նույնն է՝ զարգացում հայկական քաղաքացիական ավիացիային: Թող որ երկնքում սավառնող օդանավերը լինեն անասելի շատ, իսկ անվտանգությունը լինի ուղեկից: Շնորհավո՜ր սեպտմբերի 30, շնորհավո՜ր հայկական ավիացիայի օր», – ասված է հայտարարության մեջ:
https://www.facebook.com/zvartnots.official/photos/a.529507093822655/2224497200990294/?type=3&theater