ժ.10:00 | Գյումրու Վարդանանց հրապարակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի և ՀՀ կառավարության անդամներին դիմավորում են ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Կ.Սարուխանյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա.Նահապետյանը և այլ պաշտոնատար անձինք։ |
ժ.10:10 | Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմայով նամականիշի մարում՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հ.Արշակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի և «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի կողմից ։ |
ժ.10:25 | Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում սկսվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը, որտեղ ընդունվում է որոշում՝ Հանրապետությունում դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին։ |
ժ.11:30 | ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք շարժվում են դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող (Ամենափրկիչ եկեղեցու տարածք)։ |
ժ.11:41 | 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին հնչում են եկեղեցու զանգերը, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մատուցում է հոգեհանգստի կարգ։ |
ժ.11։50 | Հաղորդավարը ձայնը տալիս է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանին:ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը ուղերձ է հղում հանրապետության բնակչությանը և հայ ժողովրդին։ |
ժ.12:10 | Հաղորդավարը ձայնը տալիս է ՀՀ ազգային հերոս՝ ՌԴ պետական դումայի մշտական հանձնաժողովի նախագահ Ն.Ռիժկովին: |
ժ.12:15 | Հաղորդավարը ձայնը տալիս է ԱՄՆ Կանզասի նահանգապետ՝ Ջեֆ Քոլյերին: |
ժ.12:20 | ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և ներկա գտնվող անձինք ծաղիկներ են խոնարհում անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ |
ժ.12:30 | ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի, ՀՀ կառավարության անդամների, պաշտոնատար այլ անձանց մեքենաների շարասյունը, կանգ է առնում Ջիվանու փողոցում, վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանին ներկայացվում է Գյումրու պատմական միջուկի վերականգնման ուղղությամբ կատարվող և կատարվելիք ծրագրերը։ |
ժ.12:45 | ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը Շիրակացի փողոցով շարժվում են դեպի Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակ՝ ծաղիկներ են դնում Շառլ Ազնավուրի արձանին։ |
ժ.12:55 | ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը ավտոմեքենաներով շարժվում են դեպի Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ցուցադրական վարժանքի իրականացման տարածք։ |
ժ.13:30 | Ցուցադրական վարժանքի ավարտ։ |
ժ.13:50 | ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը մասնակցում են թեթև արդյունաբերական ձեռնարկության բացման արարողությանը: |
88-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին Գյումրիում նախատեսված միջոցառումների ցանկը

Ամենադիտվածներ
1 1+1 100 168 1in 24 news adjarabet Aravot.am arm news armenia news armenian news azat azat lurer azat news azat tv Azatutyun Beeline bilayn am dimord am emis Facebook goodwin google map grancvel Hayeli.am haypost id bank Instagram kurs dolar list am lragir am lurer lurer am lurer hayastanic nevs armenia news am arm news am sport news.am norutyunner odnoklassniki perevodchik pogoda road safety am roadsafety.am rostelecom Shamshyan.com Sportbox Tert.am toto Ucom unibank vivacell vivaro азатутюн армения новости новости армении новости армении аравот новости армении сегодня Одноклассники погода яндекс переводчик яндекс погода ազատ ազատ թի վի Ազատություն Գյումրի Գյումրիի քաղաքապետ Երևան էլեկտրոնային օրագիր լուրեր Հայաստան ՀՀ Շիրակի մարզպետ նորություններ Սամվել Բալասանյան Սպիտակի երկրաշարժ Վարդանանց հրապարակ Փաշինյան Ֆելիքս Ցոլակյան