97-ամյա վետերանը պարաշյուտով վայրէջք է կատարել Նորմանդիայում

Ֆրանսիայում 97-ամյա վետերանը պարաշյուտով թռել է՝ ի հիշատակ Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 75-ամյակի։ Ամերիկացի վետերան Թոմ Ռիսն այդ կերպ ցանկացել է հարգել «Օվերլորդ» գործողության մասնակիցների հիշատակը։ Այս մասին հայտնում է RTL հեռուստառադիոընկերությունը։

Վետերանը վայրէջք է կատարել Կարանտան քաղաքում, որտեղ իջել էր 75 տարի առաջ։

Նա ցատկել է 14 երկրների ավելի քան 200 պարաշյուտիստների հետ։

Ամենաթարմ