Չեռնոբիլի մեկուսացման գոտում ժանգոտ մեքենա են հայտնաբերել

Ամենադիտվածներ

Չեռնոբիլի ճառագայթային-էկոլոգիական կենսաբազմազանության արգելոցի մասնագետները ժանգոտ «ЗИЛ» բեռնատար են հայտնաբերել մեկուսացման գոտու տարածքում: Այս մասին հաղորդվում է արգելոցի ֆեյսբուքյան էջում։

«Վտանգավոր գտածոներ արգելոցի տարածքում»,- ասվում է հրապարակված հայտարարությունում:

Ինչպես նշում է Strana.ua-ն, հայտնաբերված ավտոմեքենան կարող է լուրջ վտանգ ներկայացնել մարդկանց համար, քանի որ տարիներ շարունակ այն ճառագայթում է կուտակել: Բացի այդ, ռադիոակտիվ իրավիճակը բարդացնում է նաև փոշու նստվածքը:

Հուլիսի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը, նրա խոսքերով, մեկուսացման գոտին երկրի աճի կետերից մեկի վերածելու սկիզբը կդառնա: Այդ նպատակով երկրի ղեկավարը կոչ է արել զբոսաշրջիկների համար «կանաչ միջանցք» ստեղծել և թույլատրել ֆոտո և վիդեո նկարահանումները:

 

Ամենաթարմ