Forbes-ը, հղում անելով բջջային հավելվածների շուկայի վերլուծությամբ զբաղվող App Annie ընկերության տվյալներին, գրում է, որ ռուսների կողմից ստեղծված և մշակված FaceApp հավելվածը վերջին 10 օրում 1 մլն դոլար է աշխատել:
Հուլիսի 9-19-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում հավելվածը ներբեռնել են 6,5 մլն անգամ:
Ամբողջ պատմության ընթացքում FaceApp-ը ներբեռնվել է 73,2 մլն անգամ և մշակողներին բերել 11,6 մլն դոլար եկամուտ:
Այն առաջին հավելվածն է, որ թույլ է տալիս ծերացնել մարդուն: