fbpx
Աշխարհ

Վենեսուելայում կրկին էլեկտրամատակարարման համընդհանուր անջատումներ են գրանցվել

Վենեսուելայում էլեկտրամատակարարման համընդհանուր անջատումների արդյունքում հոսանքազրկվել են մայրաքաղաք Կարակասի մի շարք հատվածներ: Հոսանքազրկվել են նաև բոլոր 23 նահանգների մի շարք բնակավայրեր։

Սրա հետևանքով Վենեսուելայի իշխանություններն անվտանգության լրացուցիչ ուժեր են ներգրավել՝ և՛ էներգահամակարգի, և՛ երկրի անվտանգությունն ապահովելու համար։

Լրացուցիչ ուժեր են ներգրավվել նաև էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ՝ ջրամատակարարման, տրանսպորտի և հատկապես բժշկական հիմնարկների անխափան աշխատանքն ապահովելու համար։

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն Twitter-ի իր էջում ոգեշնչող հայտարարություններ է արել վենեսուելացիների միասնականության և կամքի մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ