Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը:
Նա այս մասին հայտնել է երկուշաբթի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի արդյունքներում:
«Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու, ինչպես նաև բանակցությունները վերսկսելու համար»,-Twitter-ի իր էջում գրել է Դրիանը: Նա հավելել է, որ Լավրոիվ հետ զրույցի ընթացքում «պայմանավորվածություն է ձեռքբերվել անհապաղ միջոցների անհրաժեշտության մասին»: «Դա արվել է Մինսկի խմբում երկու երկների համանախագահության շրջանակում»,-նշում է Լե Դրիանը:

