fbpx
Աշխարհ

Թրամփը հայտնել է ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնից Ռեթքլիֆի հրաժարվելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրապետական կոնգրեսական Ջոն Ռեթքլիֆը չի հավակնում ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնին: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:

Նրա խոսքերով՝ Ռեթքլիֆի հետ անազնիվ են վարվում անհեթեթ լրատվամիջոցները:

Նա նշել է, որ Հանրապետական կուսակցությունից կոնգրեսականին բացատրել է, թե ինչ չարախոսությունների ու զրպարտությունների է ստիպված լինելու բախվել:

«Ես Ջոնին բացատրեցի, թե որքան դժբախտ կլինի նա և նրա ընտանիքը, նման մարդկանց հետո գործ ունենալու դեպքում»,- նշել է Թրամփը:

Դրանից հետո նախագահը հավելել է, որ Ռեթքլիֆը որոշել է մնալ կոնգրեսում: Պետության ղեկավարը եզրակացրել է, որ շուտով նա պաշտոնի նոր թեկնածու կներկայացնի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ