Անցած օրվա ընթացքում Հայաստանի ավտոբուսներով Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 1699 փախստական։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ վերադարձողներից տեղափոխող ավտոբուսների անվտանգ տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները։
Ըստ աղբյուրի՝ մշտական բնակության համար առայսօր, ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական։

