Ռիա Նովոստիին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատնից հյտնել են, որ Ադրբեջանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհը կփակի։ Որոշումը պայմանավորված է երկու երկրներում COVID-19-ի դեպքերի աճով և Ադրբեջանում կարանտինային խիստ ռեժիմով։
Դիվանագիտական ներկայացուցչությունում նաև Ադրբեջանի քաղաքացիներին կոչ են արել ,սահմանը հատելու նպատակով, խուսափել դեպի Դաղստան ուղևորություններից ։
«Հաշվի առնելով ,որ ձմեռ է, եղանակային անբարենպաստ պայմաններ են, ենթակառուցվածքները բացակայում են և խնդիրներից զերծ մնալու համար դեսպանատունը Ադրբեջանի հանրապետության քաղաքացիներին հորդորում է՝ սահմանը հատելու նպատակով, խուսափել դեպի Դաղստան ուղևորություններից»,- հայտնում են դեսպանատնից։

