fbpx
Մարզեր

ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել Մեղրիի և Ագարակի թիմերին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելուն ուղղված քաղաքականությունը, որի իրականացման քայլերից մեկը մարզային համայնքների մանկապատանեկան թիմերին նյութական և մեթոդական օժանդակության ցուցաբերումն է: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:

Սույն քաղաքականության շրջանակում օգոստոսի 16-ին ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն այցելել է Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքներ, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի մանկապատանեկան թիմերի մարզիչների և սաների հետ: Զ.Եգանյանը մասնավորապես նշել է, որ ՀՖՖ նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ մարզերում ֆուտբոլով զբաղվելու պայմաններ ստեղծելու հարցը՝ որպես այդ ուղղությամբ կատարված գործուն քայլ մատնանշելով Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ավարտին հասցվող 25 խաղադաշտի կառուցման փաստը:

Վերջինս նաև հավելել է, որ ՀՖՖ կողմից իրականացվող այս ծրագիրը շարունակական է և ընդգրկելու է այլ մարզեր ևս: Համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են Մեղրի համայնքում ֆուտբոլի զարգացման հնարավոր այլ տարբերակներ ևս, իսկ այցի ավարտին ՀՖՖ-ի անունից տեղական թիմերին փոխանցվել են գնդակներ և մարզագույք:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ