Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը 24News-ի հետ հայտնել է, որ պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Մեղրիի համայնքապետարանում։
Նա տեղեկացրել է, որ ստուգումները ծրագրային բնույթ են կրում և այլ մանրամասների չի տիրապետում։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Սյունիքի մարզի համայնքապետարաններում Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում: ՊՎԾ-ն որոշել է ուսումնասիրություն իրականացնել միանգամից բոլոր համայնքապետարաններում` տարբեր փաստաթղթեր են ուսումնասիրում, տարբեր տարիների կատարված աշխատանքները:

