«Յուվենտուս»-ի պաշտպան Մատիես դե Լիգտի համար անակնկալ է եղել, որ Ա Սերիայի առաջին տուրի՝ «Պարմա»-ի դեմ խաղում իր անունը բացակայել է ակումբի մեկնարկային կազմից: Այս մասին հաղորդում է AD-ը։
«Իհարկե, ես լավ եմ խաղացել: Մարզումների ժամանակ ոչ մի կասկած չի եղել, որ կարող եմ չհայտնվել մեկնարկային կազմում: Շատ անսպասելի էր:
Հարգում եմ մարզչին և հասկանում, որ դեռ պետք է աճեմ և վաստակեմ իմ տեղը մեկնարկային կազմում»,-հայտնել է հոլանդացի ֆուտբոլիստը: