Մակրոնն ու Բայդենը մեկնաբանել են Էրդողանի հետ իրենց հանդիպումը

Հրապարակող՝

Մակրոնն ու Բայդենը մեկնաբանել են Էրդողանի հետ իրենց հանդիպումը

Ամենադիտվածներ

Երեկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջնորդներ Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը հանդիպումներ են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

Մակրոնը նշել է, որ իրենց հանդիպումն անցել է «լավ մթնոլորտում»։ Նա նաև ասել է, որ ներողություն խնդրելու մասին խոսք չի գնացել։ Այստեղ՝ Ֆրանսիայի նախագահը նկատի է ունեցել Էրդողանի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրելը։

Բայդենն էլ իր հերթին Էրդողանի հետ հանդիպումը գնահատել է արդյունավետ և դրական։ Նա նշել է, որ իրենց երկրները մեծ ծրագրեր ունեն ու իրենց թիմերը կշարունակեն քննարկումները։

Ամենաթարմ