Championat.com-ին տված հարցազրույցում «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը` Հայաստանում տիրող
ֆուտբոլային իրավիճակի, իր որակազրման, Հայաստան գալու պատճառների, թիմում եղող
անկազմակերպ իրավիճակի մասին տվել էհամառոտ մեկնաբանություններ։
– Նախորդ տարի Ռուսաստանից Հայաստան են եկել մեծ թվով ֆուտբոլիստներ: Ավելորդ փողեր կայի՞ն Հայաստանում:
– Ավելորդ էր թե ոչ, բայց առաջնության մակարդակը բարձրացել է։ Աշխատավարձը բարձրացել է, հասնելով միջինը հազար դոլարից մինչև հինգ-վեց հազար: «Փյունիկում» հինգ հազարից ավել ոչ մեկ չի ստացել, սակայն որոշ ակումբներ 6-7 հազար էլ էին վճարում իրենց լեգեոներներներին:
-Ձեզ նույնպես փո՞ղն է համոզել գնալ Հայաստան։
– Ոչ միայն։ Հանդիպելով մեր ակումբների ղեկավարներին՝ հետաքրքրվում էի, թե ինչու են մասնագետներ վարձում պայմանական Բելառուսի ։ Ինձ ուղղակի պատասխանում էին՝ նրանք եվրոպական փորձ ունեն, իսկ դու՝ ոչ։ Օքեյ, եթե միայն դա է, ես հեշտությամբ կգտնեմ ակումբը, կգնամ և կստանամ այդ փորձը։ Եթե կարճ ասած՝ ռեզյումեում գրելու համար:
Հայաստանում թիմի կազմակերպման սկզբունքը նույնն է, ինչ Ամերիկայում, Ռուսաստանում։ Պարադոքս է, բայց ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստների միջոցով ավելի հեշտ է իրականացնել սեփական գաղափարները:
– Ի՞նչպիսի մարդ է «Փյունիկի» սեփականատերը:
– Սողոմոնյանը Հայաստանում՝ ինչպես Գալիցկին մեզ մոտ։ Նա գործարաններ ունի Ռուսաստանում,Սերբիայում։ Ապրում է Մոսկվայում, բայց հաճախ Երևան է մեկնում Չելոյանցի ընկերակցությամբ, որի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է։ Այս երկու անձինք ստանձնել են հայկական ֆուտբոլի վերակառուցողների դերը։ Ես նախկինում երբեք չեմ աշխատել ակումբի մասնավոր սեփականատիրոջ հետ, երբ պետք չէ ամիսներով սպասել որոշումների կայացմանը։ Շատ գրավեց կոնկրետությունը: Մենք նստեցինք, ես 10 հարց տվեցի և 9-ին անմիջապես պատասխան ստացա:
– Տասներորդը որ՞ն էր:
– Մարզադաշտ և բազա: Ինչպե՞ս պատրաստել օդում: Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է որակյալ դաշտ և որակյալ վերականգնում։ Ֆուտբոլն այնքան եռանդուն ու տրավմատիկ է դարձել, որ վերականգնմանը, ճիշտ սննդին, դեղագիտությանը պետք է ոչ պակաս ժամանակ հատկացնել, քան մարզումային գործընթացին։
– Որտե՞ղ էր «Փյունիկը» մարզվում:
– Հավաքականների խաղերի ընդմիջումների ժամանակ մեկնում էինք Սոչի։ Մարզվել ենք «Սպուտնիկ» մարզաբազայում, որտեղ ԱԱ-2018-ի ժամանակ ապրել է Լեհաստանի հավաքականը։ Իդեալական պայմաններ էին: Այլ հարց է՝ ով է մարզվել։ Մեկնելով Հայաստան՝ ես չէի կարծում, որ ինը մարդ կհրավիրվի երիտասարդական հավաքական և ևս հինգը՝ ազգային։ Գումարած դարպասապահին սկսեցին կանչեն Չեռնոգորիայի հավաքականից։ Մինուս 15 խաղացողներ միաժամանակ: Վերցնում էի մնացած լեգեոներներին, երիտասարդներին և 10-12 օրով մեկնում էի Սոչի: Հավաքականի ֆուտբոլիստների վերադարձից հետո մեկնարկում էր առաջնության հաջորդ հատվածում։ Իսկ դա, պայմանականորեն ասած, 19 օրում վեց հանդիպում է։ Երբ ինձ հիմա բողոքում են, թե որքան դժվար է երեք հանդիպում անցկացնելը, ծիծաղում եմ ու ասում՝ «+42 փողոցում, խաղը ցերեկը ժամը երկուսին»:
– Մղձավանջ:
– Ես էլ վրդովվեցի: «Եկեք երեկոյան խաղանք», անընդհատ ասում էի ես: Պատասխանում էին, որ լուսավորություն չկա։ Լավ, գոնե 17:30-ին սկսենք, կհասցնենք ավարտել մինչև մայրամուտ, Պատասխանում էին, որ ոչ մի դեպքում չի կարելի, կանոնակարգը թույլ չի տալիս։ Ինչ ֆուտբոլի և ինչ առաջընթացի մասին կարող է խոսք լինել նման պայմաններում:
– Ավելի աբսուրդ բաներ եղե՞լ են:
– Բոլոր խնդիրները խնայելու պատճառով էին առաջանում: Եվրոպայի լիգայում խաղացել ենք «Վարդարի» հետ։ 1-0 տանը հաղթում ենք, մեկնում պատասխան խաղի: Նայում ենք ցանցին, թե ով կարող է մեզ բաժին հասնել՝ «Տոբոլ» և ռումինացիներ։ Ես մոտենում եմ մի աղջկա, որը լոգիստիկայի համար է պատասխանատու և ասում եմ, որ երկկողմանի տոմս պատվիրի: Նա տարակուսանք է հայտնում և պատասխանում, որ միևնույն է, պարտվելու ենք:
Հարցնում եմ, թե ինչու: Ասում է, քանի որ 10 տարի շարունակ առաջին փուլից դուրս ենք մնացել: Ես պնդեցի, որ անպայման ամրագրի տոմսերը և ձևակերպի վիզաները:
– Ամրագրե՞ց, ձևակերպե՞ց:
– Իհարկե ոչ: Անցնում ենք «Վարդարին»՝ ոչ տոմս, ոչ վիզա։ Ստիպված են եղել Ղազախստանի չարթեր վերցնել՝ մինուս 80 հազար դոլար սեփականատիրոջ համար։ Սա ևս կես դժբախտություն է։ Չորս լեգեոներներ՝ Կոտ Դ’Իվուարից, Չեռնոգորիայից՝ առանց վիզա։
Հետո այդ աղջիկը, Աստված նրան առողջություն տա, բողոքել էր այն բանի համար, որ օդանավակայանում ինչ-որ տեղ 400 դոլարի հաց ենք կերել։
-Ինչպե՞ս կարողացաք կես տարվա որակազրկում ստանալ:
– Նախ, այն գրեթե միանգամից կրճատեցին։ Իսկ իրավիճակը հետևյալն էր։ Մենք բոլոր ցուցանիշներով հաղթեցինք առաջին շրջանում, ունեինք պահեստային խաղ։ Ընդ որում, ես նայում եմ խախտումների արձանագրման վիճակագրությանը՝ «Փյունիկում» և մրցակիցների մոտ։ Առաջին ցուցանիշով մենք առաջին տեղում ենք, երկրորդում՝ վերջինը։ Նման բան չի լինում ժամանակակից ֆուտբոլում։ Նույնիսկ «Աթլետիկոն» իր «ամենակեղտոտ» ժամանակահատվածում, երբ հաղթեց առաջնությունը, այդ տվյալների տարբերությունը կազմում էր 40 տոկոս:
«Տեսեք, եթե մեզ մոտ շարունակվի նման մրցավարությունը, մենք կկորցնենք խաղացողներին, իսկ դուք՝ փող: Մեր նկատմամբ կատարած խախտումները չեն արձանագրում, իսկ նրանց մոտ ամեն ինչ սուլում են»,-ասում էի ղեկավարությանը:
Սկսվում է երկրորդ շրջանը. շարքից հանում են մեր 6 ֆուտբոլիստի՝ չորս լեգեոներների և Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչների։ «Լավ, դուք կողմնակալ վերաբերմունք ունեք «Փյունիկի», Տալալաևի, Սողոմոնյանի նկատմամբ, բայց յուրայիններին ինչու եք տալիս վնասվածք հասցնել։ Նրանք այժմ խաղում են հավաքականում»:
Հայաստանը դրանից հետո Լիխտենշտեյնի հետ ոչ ոքի է խաղացել և պարտվեց Ջիբրալթարին։ Մոտեցել եմ մրցավարների կոմիտեի ղեկավարին, իսկ նա ինձ ասում է, որ ես իմ գործերով զբաղվեմ, իսկ ինքը՝ իրենց: Այն դեպքում, երբ այնտեղ մրցավարության որակը նույնն է, ինչ Ռուսաստանում 1993-94 թվականներին։ Մեզ մոտ կոտրեցին դարպասապահի ծնոտն ու ուսը, պատռեցին Կոլիչևի կողային կապանը, Վարդանյանին ծնկները պարզապես ջարդեին, Կոնատեն սրունքաթափն այնպես վնասեցին, որ մարդը մեկուկես ամսով գնաց բուֆետ … և այդ վեց գործողությունների համար՝ ոչ մի հեռացում։ Զարմանալի չէ, որ «Փյունիկը», զրկվելով վեց առաջատարներից, իջավ վեցերորդ տեղ:
– Բայց ձեզ դրա համար չեն որակազրկել։
– Բնականաբար։ Բայց երբ բաց հակամարտության մեջ ես մտնում, քեզ սկսում են ուրիշ կերպ վերաբերվել։ Առաջին հեռացումը դուրս պահեստայինների նստարանից: Դեղին քարտ ունեցող Կոլիչևի դեմքին հարվածում են, նա հետ է գալիս և ստանում երկրորդըս: Գոռւմ եմ մրցավարին.
«Ի՞նչ: Հայաստանի առաջնությունում կարելի՞ է դեմքին հարվածել»: Եվ նա հեռացնում է ինձ ու հետո որակազրկվում եմ մեկ խաղով: Վերջին խաղը արձակուրդներից առաջ էր: Երբ 11-մետրանոց նշանակեցին մեր դարպասին, ես համբերեցի։ Բայց երբ իմ նստարանի առաջ գնդակը հեռանում է մրցակցի խաղացողից, իսկ եզրային մրցավարը ցույց է տալիս նրանց օգտին, արդեն չդիմացա: Արտահայտեցի իմ կասկածները «քաղաքավարի» ձևով», – մասնագետի խոսքերը փոխանցում է championat.com-ը: