Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները զննում են իրականացրել ու պարզել, որ Արմավիրի բնակիչ Թ.Խուդոյանը կենդանիներին ջրելու նպատակով «Կարմիր ավազ» կոչվող լճակից իրականացնում է ապօրինի ջրառ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲԸՏՄ-ի Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ զննումն իրականացվել է ահազանգի հիման վրա։
Նշենք, որ «Կարմիր ավազ» լճակը գտնվում է Կոտայքի մարզի Գեղարդ համայնքի վարչական տարածքում՝ Աժդահակ լեռանը կից։
Ըստ աղբյուրի՝ Խուդոյանը ենթարկվել է 150 հազար դրամ վարչական պատասխանատվության։


