ԱՄՆ-ում չպատվաստվածներին հեռացնում են աշխատանքից

Հրապարակող՝

Screenshot (59)

Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ ընկերություններ իրենց աշխատակիցների համար պարտադիր են դարձնում կորոնավիրուսի դեմ պատվաստումը, իսկ հակառակ դեպքում՝ ազատում աշխատանքից։

Այս մասին հայտնում է CNBC News-ը։

Նշվում է, որ նման քայլի գնում են նաև ընկերություններ, որոնց աշխատակիցների ուղիղ շփում չունեն որևէ հաճախորդի հետ։

Նշենք, որ այսպիսի քայլը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատվաստումների վերաբերյալ հայտարարությանը, որտեղ նաև 100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերություններին կոչ արեց աշխատակիցների համար պատվաստումը դարձնել պարտադիր։

Ամենաթարմ