Ամերիկացի ռեփեր, Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթը վերջերս դիմել էր դատարան, որպեսզի իր անունը փոխվի։ Շուրջ 2 ամիս քննելուց հետո դատարանը բավարարել է Ուեսթի հայցը։
Այս մասին հայտնում է TMZ-ն։
Նշվում է, որ Ուեսթը նոր անունը Յե (Ye) է, որը նաև 2018 թվականի իր ալբոմի անունն է, ինչպես նաև իր կեղծանունը։
Ուեսթն այս անվան ընտրության մասով նշում էր, որ պատճառներն անձնական են։

