Իտալիայում՝ Սիցիլիա կղզում, փոթորկից հետո հորդառատ անձրևներ են տեղացել, կղզու մի մասը հեղեղվել է։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Ըստ աղբյուրի՝ ջրհեղեղը տակնուվրա է արել քաղաքի փողոցներն ու հրապարակները։
Նշվում է, որ եղանակային վատ պայմանների հետևանքով երկու մարդ է մահացել։

