Ամերիկացի հոգեբույժ, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Աարոն Բեկը, որը կոգնիտիվ թերապիայի հիմնադիրն է, մահացել է 100 տարեկանում:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Կոգնիտիվ թերապիայի հետազոտությունների ինստիտուտի հայտարարությանը, որի համահիմնադիրն են գիտնականն ու նրա դուստրը: Նշվում է, որ վերջինս մահացել է իր տանը՝ հանգիստ պայմաններում:
Աարոն Բեկի գործունեությունն ազդեցիկ է գնահատվում գիտության ասպարեզում: Նա հարյուրավոր հոդվածներ և 25 գիրք է հրատարակել իր կարիերայի ընթացքում:

