Վրաստանում պատվաստման կանաչ անձնագրերը կտրվեն դեկտեմբերի 1-ից

Հրապարակող՝

Պոմպեոն ներկա է եղել Թրամփի ու Զելենսկու՝ սկանդալներ հարուցած հեռախոսազրույցին. CNN

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պատվաստման «կանաչ անձնագրերը» կտրվեն դեկտեմբերի 1-ից։ Այս մասին հայտնել է aliq.ge-ն։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ «կանաչ» կարգավիճակ կունենա այն անձը, ով երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում ՊՇՌ և 24 ժամվա ընթացքում արագ թեստի բացասական պատասխան ունի։

Ըստ աղբյուրի՝ պահանջը կգործի 18 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև զբոսաշրջիկների համար։

«Խորհրդի որոշմամբ քաղաքացիները կարող են տարբեր օբյեկտներ մուտք գործել միայն կանաչ անձնագրով։ Դրանք են՝ սննդի, ժամանցի կենտրոններ, կինոթատրոններ, օպերային թատրոններ, թանգարաններ, համերգային դահլիճներ, խաղատներ և այլն»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Ամենաթարմ