fbpx
Աշխարհ

Սիրիայում եկեղեցիները ժամերով ազդարարում են ռմբահարության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կից տեսանյութում երևում է, թե ինչպես են Սիրիայի հյուսիս-արևելքի ասորական եկեղեցիները ժամերով ազդարարում ռմբահարության մասին՝ զգուշացնելով բնակիչներին դուրս չգալ ապաստարաններից։ Ազդեցիկ է, ու ստիպում է համեմատություններ անցկացնել այսօր Սիրիայում կատարվողի և շուրջ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում կատարվածի միջև։

https://twitter.com/hadeelOueiss/status/1182317659788062720?fbclid=IwAR3NsPIx7zJhrGSHesakfgYf4zcWkw5WHf4FGX0TykGDGRp-EfeobBSIkms

Սենց պահերին էլ առավել պատկերավոր է դառնում այն նշանակությունը, որ մեզ համար խաղում է հայոց բանակը։ Բանակ կառուցողներն ու զարգացնողները մեր ամենօրյա հերոսներն են ու կոչնակ են մեզ բոլորիս համար՝ խաղաղ պայմաններում»։

https://www.facebook.com/varujeans/posts/10218767312804184

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ