fbpx
Գիտություն

Երևանում առաջին կկայանա «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը

Սույն թվականի հոկտեմբերի 16-20-ը Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը, որը տեղի կունենա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «ԱՅԲ» դպրոցի բազաների հիման վրա Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական համալսարան) կազմակերպչական աջակցությամբ:

Ֆորումն իրականացվում է գիտա-տեխնիկական, գիտական և կրթական կազմակերպությունների կադրային պոտենցիալի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Ֆորումը միտված է նպաստելու ինժեների, հետազոտողի, գիտաշխատողի, բուհ-ի դասավանդողի հեղինակության, բարձրագույն ուսումնական հաստատություններում և ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող երիտասարդների կարգավիճակի բարձրացմանը: Ինչպես նաև խթանելու հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների շրջանում հետաքրքրության առաջացումն ինժեներական և գիտա-տեխնիկական մասնագիտական գործունեության նկատմամբ:

Ֆորումն իր մեջ ներառում է հետևյալ երեք ուղղությունները՝

– Գիտական կոնֆերանս. որտեղ կներկայացվեն և կքննարկվեն արդի գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում,

– Հեքըթոն. անօդաչու ավիատրանսպորտի ոլորտում առկա գործնական պրոբլեմների լուծման համար;

–Դպրոցական կրթական հարթակ:

Գիտական կոնֆերանսը կբացվի լիագումար նիստով, որի ընթացքում ելույթ կունենան ԱԹՍ ոլորտում հայտնի գիտնականներ և փորձագետներ: Գիտական կոնֆերանսը կշարունակվի գիտական սեկցիաներում, որտեղ իրենց աշխատանքները կներկայացնեն ուսանողները, երիտասարդ գիտաշխատողները, ոլորտի առաջատար մասնագետները:

Գիտական կոնֆերանսի թեմաներն են՝

ԱԹՍ-երի կիրառումն՝ էկոնոմիկայի տարբեր ճյուղերում հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական առանձնահատկությունները:
Արհեստական բանականության տեխնոլոգիաները և նրանց կիրառումն ԱԹՍ-ների ղեկավարման համար:
Զվարճանքների արտադրության մեջ ԱԹՍ-ների կիրառումը:
ԱԹՍ-ների կիրառության տեխնիկական և օրենսդրական կարգավորումները:
Լավագույն զեկուցումները նախատեսվում է հրապարակել առանձին հոդվածների հավաքածույով:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ