Նիկարագուայի ափերին 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին տեղեկանում ենք Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը Լեոն քաղաքից 88 կիլոմետր է հեռու եղել, իսկ ցնցման օջախը գտնվել է 18 կիլոմետր խորությամբ։
Ավերածությունների, զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան։

