Թութանհամոնի կորած համարվող արտեֆակտները գտնվել են

Հրապարակող՝

Թութանհամոնի կորած համարվող արտեֆակտները գտնվել են

Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են Եգիպտական ամենանշանավոր փարավոններից մեկի՝ Թութանհամոնի նավակի կորած համարվող մասը: Այս մասին հայտնում է Live Science-ը:

Հաղորդվում է, որ այն հայտնաբերվել է Լուքսորի հնագիտական թանգարանի գաղտնարանում:

Նշենք, որ Թութանհամոնի արտեֆակտները հայտնաբերվել էին բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերի հնագիտական խմբի կողմից՝ 1922 թվականին: Դրանից հետո՝ 1973 թվականից սկսած, հայտնաբերված գտածոները կորած էին համարվում:

Թութանհամոնը (մ.թ.ա. 1341-1323թթ․-խմբ.) Եգիպտոսի ամենահայտնի փարավոնն է համարվում: Նա մեծ հետաքրքրություն է առաջացնում հնագետների շրջանում՝ իր վաղաժամ մահվան փաստով ու իր գերեզմանոցի անիծված լինելու մասին խոսակցություններով:

Հայտնի է, որ նրա գերեզմանը հետազատող հնագետների խմբի բոլոր անդամները զոհվել էին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Եգիպտոսի հարավում գտնվող Ասուան քաղաքից ոչ հեռու շվեդ-եգիպտական հնագիտական խմբի անդամները հինգ մետրանոց կրիոսֆինքս՝ առյուծի մարմնով ու գառան գլխով սֆինքս են հայտնաբերել:

Ամենաթարմ